Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Շուտով»

«Շուտով»
22.03.2013 | 12:45

«Շուտով»։- Եղավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ գերկարճ պատասխանը, երբ նրանից հարցրինք` ե՞րբ կավարտվեն գազի սակագնի շուրջ ընթացող բանակցությունները։ Մինչ կողմերը բանակցում են, «ՀայՌուսգազարդին» մոտ կանգնած մեր աղբյուրը կանխատեսում է գազի սակագնի 20 % բարձրացում։ «Չգիտեմ, այդ 20 %-ը որտեղից եք վերցրել, ո՞վ է ձեզ նման բան ասել։ Բանակցությունները կավարտենք, նոր պարզ կլինի։ Բանակցությունները դեռ շարունակվում են»,- հավելեց նախարարը, միաժամանակ նշելով. «Մենք ոչինչ չենք բացառում` ո՛չ սակագնի նվազեցում և ո՛չ էլ բարձրացում»։ Մինչ ժողովուրդը շունչը պահած սպասում է «գլխին գալիքին», նկատենք, որ այս պահին ակնհայտ է մի բան` գազի սակագնի հարցը որոշակի լարվածություն է առաջացնում իշխանական շրջանակներում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ